Армянская Апостольская Церковь

Суббота, 27.04.2024, 02:06

Приветствую Вас Гость | RSS | Главная | Каталог статей | Регистрация | Вход

Главная » Статьи » Интересно

Ռուսաց էպոսը մեր մասին
Ռուսական հերոսական էպոսը, բաժանվում է երեք հիմնական մասերի: Ի տարբերություն մեր էպոսի, այնտեղ հերոսների մեջ ժառանգական կապ գոյություն չունի: Ռուսական հերոսական էպոսը բաժանվում է ժամանակագրական երեք ցիկլերի: Առաջինը, դա հնագույն կամ արխիական ցիկլն է, որի հիմնական հերոսներն են Սվյատոգորը, Սամսոնը, Վոլխը, Միկուլոն և այլն:
Հաջորդը միջին ցիկլն է, որի վառ արտահայտված կերպարը Իլյա Մուրոմեցն է և նրաեղբայրները` Ալյոշան, Դաբրինյան և մյուսները:
Եվ երրորդը, ավելի մեզ մոտ ժամանակագրական առումով, Նովգորոդյան ցիկլն է, Սադկո գլխավոր հերոսով:
Եվ հատկապես այս հերոսներից իր բացառիկությամբ աչքի է ընկնում Սվյատոգորը: Հենց նրա անունը հուշում է այն մասին, որ գործ ունենք մի հերոսի հետ, որը ունի լեռնային ծագում, և այդ լեռները Սրբազան են:
Սվյատոգոր նշանակում է Սուրբ Լեռ: Եվ ահա բոլոր էպոսագետների մոտ առաջանում է մի շատ պարզ, բնական հարց, ի՞նչ գործ ունի լեռնային ծագում ունեցող հսկան, ռուսական հարթավայրերում, որովհետև բոլորիս հայտնի է, որ Կովկասյան լեռներից մինչև Սառուցյալ օվկիանոս նույնիսկ բլուր գոյություն չունի: Կարպատյան լեռներից մինչև Ուրալ, պատկերը նույնն է: Ե՛վ Կարպատյան լեռները, և՛ Ուրալը, և՛ Կովկասյան լեռները, բուն ռուսական տարածքներ չեն համարվել:
Փորձենք այս հարցի պատասխանը տալ կարդալով ռուսական այն բիլինաները, որոնք նվիրված են Սվյատոգորին, որոնցում ցույց է տրվում նրա գործունեությունը, և զուգահեռ կարդանք` ուսումնասիրենք մեր հայկական էպոսը, որովհետև կա բնորոշ մի հատկություն, ռուսական բիլինաների հնագույն հերոս Սվյատոգորին, ինչպես պատմվում է Բիլինաներում, մայր հողը չի կարողանում պահել: Եվ հայոց էպոսի, հայոց դյութազունների նախահայր, դյուցազուն Սանասարի անունը թարգմանաբար նշանակում է Սուրբ Լեռ, կամ Արևի Լեռ: Արդյոք անունների նմանությունը զուտ պատահականություն է, թե դա նույն կերպարն է, որը արտահայտված է և՛ սլավոնական բիլինաներում, և՛ հայկական հերոսական էպոսում:
Որքան էլ տարօրինակ հնչի, Սվյատոգորի կերպարը ավելի լավ արտահայտված է միջին ցիկլի բիլինաներում, հատկապես Իլյա Մուրոմեցի, նրա որպես դյուցազուն կայանալու, և նրա հետագա սխրագործությունների մեջ: Ի տարբերություն հայկական ժողովրդական էպոսի հերոսների, ռուսական հերոսական էպոսի գլխավոր հերոս Իլյա Մուրոմեցը, դյուցազնական ծնունդ չունի: Նա նույնիսկ երեսուն տարեկան հասակում դեռ պառկած է վառարանի վրա, այնքան թույլ է, որ իր սեփական ոտքերը իրեն չեն կարողանում պահել գետնին, և ահա մի օր, Իլյա Մուրոմեցին հյուր են գալիս թափառական աստղագուշակ մոգերը, իրենց լեզվով. «Калики перехожие»: Նրանք Իլյա Մուրոմեցին ստիպում են, որ նա ոտքի կանգնի: Նա կանգնում է, նրան սովորեցնում են, թե ի՞նչ պետք է անի, և ասում են, որ ինքը դառնալու է հզոր դյուցազուն, և դառնալու է Սուրբ Ռուսիայի պահապանը: Նրան նաև մի խորհուրդ են տալիս, նրան ասում են, որ կարող է կռվել ցանկացած ուժի դեմ և նրան պատերազմի դաշտում մահ չկա, միայն հաղթանակներ են սպասում: Սակայն նա երբեք չպետք է փորձի կռվել Սվյատոգորի ավագ սերունդի մյուս դյուցազունների դեմ.
...Бейся-ратися со всяким богатырем
И со всею поленицею удолую,
А столько не выходи драться
С Святогором-богатырем-
Его и земля на себе через силу носит...
Հետագայում Իլյա Մուրոմեցը հզորանալով սկսում է կատարել իր դյուցազնական գործը` պաշտպանել Սրբազան Ռուսիան: Եվ ահա մի օր, Իլյա Մուրոմեցը, բաց դաշտում, իր հերթական արշավանքի ժամանակ, տեսնում է հեռվում մի ահռելի հսկա հեծյալի: Իլյա Մուրոմեցը իր ամբողջ ուժով հարձակվում է և հարվածում այդ հսկային: Հսկան չի շարժվում: Հանգիստ ձիու վրա նստած շարունակում է իր ճանապարհը: Իլյա Մուրոմեցը երկրորդ անգամ է հարվածում` նույնը: Երրորդ անգամ հարվածելուց հետո, հսկան, որը մինչ այդ հանգիստ ննջում էր ձիու վրա, բացում է իր աչքերը, և մի հետաքրքիր բան է ասում.
...Тут богатырь на коне да просыпается,
Говорит богатырь таково слово;
- Ох, как больно русски мухи кусаются...
Ասվածից հետևում է, որ այս հսկան ռուսական ծագում չունի: Նույն բիլինան մի փոքր ուսումնասիրելով, տեսնում ենք, որ այս հսկան Սվյատոգորն է: Ի՞նչ գործ ունի Սվյատոգորը այնտեղ և ուր է գնում` ի՞նչ նպատակներով:
...Тут садился Святогор да на добра коня
И поехал по чисту полю
Он ко тем горам да Араратским...
Ուրեմն Իլյա Մուրոմեցի երրորդ հարվածից հետո այս Սվյատոգորը, որը իր ճանապարհն էր գնում դեպի Արարատյան Լեռները, արթնանում է, տեսնում է, որ ինչ որ մի ձիավոր իր շուրջը պտտվում է, սուրն է թափ տալիս և այլն: Նա ուղղակի երկարեցնում է ձեռքը, բռնում է Իլյա Մուրոմեցի մազերից, և Իլյա Մուրոմեցին, իր ձիով միասին դնում է իր գրպանը և շարունակում է իր ճանապարհը:
...Увидал тут Илью Муромца,
Он берет Илью да за желты кудри,
Положил Илью да он к себе в карман,
Илью с лошадью да богатырской,
И поехал он да по Святым горам,
По Святым горам да Араратскиим...
Երեք օր գնալուց հետո, Սվյատոգորը տեսնում է, որ իր ձին արդեն սկսում է կաղալ, դանդաղ է գնում: Նա բարկանում է ձիու վրա, որ ծուլանում ես և այլն: Ձին պատասխանում է, որ մի մոռացիր Սվյատոգոր, որ ես միայն քեզ չեմ տանում, այլ նաև քո գրպանում է մի ռուս դյուցազուն, իր ձիով: Այստեղ հիշելով, Սվյատոգորը իր գրպանից հանում է Իլյա Մուրոմեցին, իր ձիով հանդերձ և զարմացած նայում է, փոձում է հիշել և ասում է, թե ո՞վ ես դու, ի՞նչ ես անում իմ գրպանում: Եթե դու ռուս հզոր դյուցազուն ես, դուրս արի բաց դաշտ և մենամարտենք: Իլյա Մուրոմեցը միանգամից պատասխանում է, որ ինքը Սվյատոգորի հետ մենամարտելու ոչ մի ցանկություն չունի, այլ ցանկանում է ընդամենը նրա հետ եղբայրանալ: Երկու դյուցազուններ եղբայրանում են: Մենք բոլորս շատ լավ հիշում ենք, որ հայոց Սասնա տան դյուցազունները իրենց աջ թևին կրում էին Խաչ Պատերազմին: Եվ ահա տեղի է ունենում Խաչ Պատերազմիների փոխանակում, և այս եղբայրացման պահից հետո, նրանք արդեն երկուսով շարունակում են իրենց ճանապարհը դեպի Արարատյան լեռները.
...Золотыми крестами поменялися,
Они с друг другом да побраталися,
Обнялись они поцеловалися, -
Святогор - богатырь да будет больший брат,
Илья Муромец да будет меньший брат.
И поехали они да по Святым горам,
По Святым горам да Араратскиим...
Կան նաև ուրիշ բիլինաներ, որտեղ Սվյատոգորը ինքը չի գնում ռուսական հարթավայրեր, այլ կանչում է Իլյա Մուրոմեցին իր մոտ, Սրբազան Լեռնաշխարն և ցանկանում է ծանոթացնել նրան իր հոր հետ: Եվ հորը ասում է, ահա այսպես Ռուսաստանում գտել եմ մի հատ դյուցազուն, և ցանկանում եմ քեզ հետ ծանոթացնել:
Հայրը ասում է, թե բեր տեսնենք, ո՞վ է: Եվ այստեղ տեղի է ունենում մի հետաքրքիր երևույթ: Սվյատոգորը Իլյա Մուրոմեցին խնդրում է, որ հորը բարևելիս ձեռքով չբարևի, այլ հորը մեկնի շիկացած երկաթ, որովհետև հոր ձեռքսեղմանը Իլյա Մուրոմեցը չէր դիմանա: Իլյա Մուրոմեցը բարևելիս, իր ձեռքի փոխարեն մեկնում է շիկացած մետաղի կտոր: Սվյատոգորի հայրը, որը կույր էր, սեղմելով այդ շիկացած երկաթի կտորը, հանգիստ ասում է, որ դու երևում է լավ դյուցազնունիկ ես, Իլյա Մուրոմեց: Բերված օրինակը ցույց է տալիս, որ ի տարբերություն Սասնա Տան դյուցազունների, որոնք ներկայացնում են Տիեզերական Հուր տարերքը, Իլյա Մուրոմեցը, որը կրտսերն էր, պետք է ներկայացներ Տիեզերական ուրիշ տարերք, իսկ Հուր տարերքի ամենամոտ կրտսեր տարերքը, դա Օդ Տարերքն է:
Փաստորեն բերված օրինակը ցույց է տալիս, որ Հայոց Սասնա Տան Ծռերը, նույն Սվյատոգորը, Հուր տարերքի ներկայացուցիչն է, իսկ ռուսական էպոսի հերոսները և Իլյա Մուրոմեցը նրա, Սվյատոգորի, կրտսեր եղբայրներն են, և Տիեզերական Օդ տարերքի ներկայացուցիչնեն են:
Արարատյան լեռնաշխարհում, Սվյատոգորը, Իլյա Մուրոմեցի հետ շրջագայելով,
նրան սովորեցնում է իմաստություն և ռազմական գիտելիքներ: Ռուսական բիլինաներում այդ պահը ներկայացվում է հետևյալ կերպ.
...Выучил Святогор Илью всем похваткам,
Поездкам богатырским...
Վերադառնալով Ռուսաստան, Իլյա Մուրոմեցը, իր եղբայրների, Ալյոշա Պոպովիչի, Դոբրինյայի և մյուսների հետ, դուրս են գալիս չար, սև ուժի`, Կրիվդայի, դեմ պայքարի: Ոգևորված այն հանգամանքից, որ անցել են Սվյատոգորի «դպրոցը», ստացել են Սվյատոգորից նրա հրեղեն թուրը, նրանք նետվում են կռվի դաշտ: Կա մի բիլինա, որտեղ Սվյատոգորը իր թուրը հանձնում է Իլյա Մուրոմեցին, սակայն Իլյա Մուրոմեցը չի կարողանում թուրը բարձրացնել գետնից: Այդ ժամանակ Սվյատոգորը երկու անգամ փչում է Իլյայի դեմքին, որից Իլյա Մուրոմեցը ուժ է ստանում: Իսկ երբ ցանկանում է երրորդ անգամ փչել, Իլյա ասում է, որ բավարար է, որ ինքը այլև չի կարող նման ուժ պահել իր ներսում, Դրանից հետո միայն նա կարողանում է վերցնել Սվյատոգորի թուրը: Իլյան խնդրում է, որ Սվյատոգորը իր ձիուն էլ հանձնի Իլյային, բայց Սվյատոգորը բացատրում է, որ իր ձին հրեղեն է, և Իլյային ուղղակի կմոխրացնի: Ինչևիցե: Ոգևորված եղբայրները նետվում են Կրիվդայի դեմ վճռական ճակատամարտի: Սկզբում նրանք փառահեղ հաղթանակ են տանում թշնամու նկատմամբ: Սակայն հաղթանակից անմիջապես հետո սկսում են գոռոզանալ, ասելով, որ իրենք հաղթեցին իրենց ուժով, և այդ պահից արդեն այն Կրիվդայի ուժը, որը թվում էր թե արդեն ոչնչացել է, սկսում է մեծ թափով բազմանալ և ավելի ահռելի տեսքով հարձակվում է երեք եղբայրների վրա:
Երեք եղբայրները կանչում են բոլոր սլավոն դյուցազուններին, քառասուն եղբայրներով դուրս են գալիս կռվի դաշտ, և քառասունով ծանր ու դաժան պարտություն են կրում Կրիվդայից: Սակայն հասկանալով և մեր լեզվով ասած, «Մեղա գալով» Աստծո առաջ, որ իրենք ուղղակի գոռոզացել են, նրանք հիշում են, թե ստեղծված ծանր իրավիճակում, ինչպե՞ս կարող են փրկել Սրբազան Ռուսաստանը: Երեք եղբայրներով, նրանք վերադառնում են Սվյատոգորի մոտ, և նրանից օգնություն են խնդրում: Սվյատոգորը բացելով իր աչքերը, հանգիստ նայելով երեք եղբայրներին, ճանաչում է նրանց և միյան Իլյա Մուրոմեցին է թույլ տալիս մոտենալ իրեն և խոսի: Լսելով, թե ի՞նչ դժբախտություն է հասել ռուս եղբայրներին, Սվյատոգորը առաջին հայացքից տարօրինակ որոշում է կայացնում, բայց հետագայում մենք տեսնում ենք, որ այդ քայլը արդարացված է: Նա ուղղակի տեսնելով ռուս դյուցազունների ողբերգական վիճակը, հասկանում է, որ, եթե նույնիսկ այս պահին էլ օգնություն ցուցաբերի, ապա միևնույն է, այս եղբայրները առայժմ շատ թույլ են հաղթանակի համար, և շատ տարօրինակ քայլ է կատարում: Նա եղբայրներին ընդունում է իր մոտ և որոշ ժամանակ պահում է: Հետագայում արդեն այս դյուցազունները քարանձավներից խնդրում են Աստծուն, Աստված հրամայում է Սվյատոգորին, և երբ որ ժամանակը հասունանում է, այսինքն սլավոն դյուցազունները հզորանում են, Սվյատոգորը բացում է քարանձավները, Սլավոն դյուցազունները հզորացած վերադառնում են իրենց հայրենիքը, և Սրբազան Ռուսաստանը ազատագրում են Կրիվդայի ճիրաններից:
Քանի որ ռուսական բիլինաներում հատուկ շեշտվում է Սվյատոգորի և մյուս դյուցազունների միջև, որ սրանք ռուս դյուցազուններ են, և ինչպես արդեն ասացինք, Սվյատոգորը նրանց հարվածների մասին ասում է, թե ինչ ուժեղ են այս ռուս ճանճերը խայթում, ապա պարզ երևում է, որ գործ ունենք մի կողմից ռուսական հերոսների, մյուս կողմից հայոց, հրեղեն Սասնա Մեծ Ծուռ Սանասարի և նրա հոգևոր ժառանգորդների հետ: Կան բիլինաներ, որտեղ մենք տեսնում ենք, որ Սվյատոգորի գործունեությունը խիստ համընկնում է Փոքր Մհերի գործունեության հետ: Նույն քարանձավում փակվելը, տեսնում ենք քայլեր, որ տիպիկ են Սասունցի Դավթին, Մեծ Մհերին և այլն: Եվ այստեղ պետք է անպայման նշենք, որ հենց սլավոն մտածող մարդիկ բավականին մոտեցել են այսպիսի պատասխանին: Այստեղ հատկապես կուզենայինք մեջ բերել ուկրաինացի բանաստեղծ Պաբլո Տիչինայի խոսքերը, որը ուսումնասիրելով սլավոնական բիլինաները և հայկական «Սասնա Ծռեր» էպոսը, եկել էր այսպիսի եզրահանգման.
«О том, что армянские богатыри принадлежат и другим народам, есть прямое упоминание и в самом эпосе «Сасна Црер». Сорок богатырей, которых Давид собрал из сорока стран, благодарят его за то, что он им нашел по одной невесте.
...Спасибо тебе, Давид,
Что осуществил нашу мечту...
И каждуй отправляется в свою страну со своей невестой, чтобы там продолжить род богатырей. И каждый из них уносит в душе образ Давида, как защитника молодых народов¦.
Եթե ասվածին ավելացնենք նաև այն հանգամանքը, որ ռուսերեն «Բոգատըր» բառը ունի հայկական ծագում, եթե ասենք նույնիսկ «Բոգ» առաջին արմատը դա Աստվածն է, ապա «տըր» բառը այդպես էլ չի թարգմանվում: Վստահ ենք, որ դա հայերեն «տուր», «տալ», «տրված լինել» բառերի ռուսական արտասանությունն է:
Միայն հիշենք, որ հեթանոսական ժամանակում, հեթանոսական տաճարների կենտրոնում հենց Բագինն էր և «Բագ» հայերենով նշանակում է հենց Աստված, և այն քաղաքը, որտեղ Աստվածների տաճարներն ու արձաններն էին, կոչվում էր Բագարան`Աստվածարան:
Այսինքը, ռուսերեն «Բոգատըր» բառը հայերեն թարգմանվում է «Աստավածատուր», և իրենց գործունեությամբ, իրենց որակներով, այդ մարդիկ նշվել են հենց որպես «Աստվածատուր» մարդիկ` «Բոգատըրներ»: Ի՞նչ է տալիս այսօր մեզ, հայկական էպոսի և ռուսական էպոսի համեմատությունը: Միթե դա ընդամենը մշակութային ստեղծագործությունների զուգահեռներ են: 1828 թվական: Ռուսական բանակի մուտքը Հայաստան: Սկսվում է նախ Վելիկոռուսական, ցարական, իսկ 1920 թվականից հետո նաև Խորհրդային, սակայն իր էությամբ նույն Կայսրապաշտական մոտեցումը, և արդեն մոտավորապես 200 տարի, մեզ բոլորիս հանգիստ, դանդաղ, իսկ երբեմն էլ ոչ այնքան հանգիստ բացատրում են, որ հայ ժողովրդի ավագ եղբայրը` ռուսներն են, և հայերի գոյությունը պայմանավորված է հենց ռուսներով:
Համեմատելով երկու ժողովուրդների հերոսական էպոսները, հանգնում ենք այն ճշմարիտ եզրակացությանը, որ գործը ունի հակառակ տեսք:
Ոչ թե ռուսներն են հայերի ավագ եղբայրը, այլ հենց հայերն են հանդիսանում ոչ միայն ռուսների, այլ սլավոն բոլոր ժողովուրդների ավագ եղբայրները:

Источник: http://www.sedrakyan.net/menaxosutyunner
Категория: Интересно | Добавил: armenkv (31.05.2010)
Просмотров: 1216 | Комментарии: 5 | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 1
1 Arkadi  
0
Շնորհակալություն լավ հոդվածի համար...

Имя *:
Email *:
Код *:

ААЦ в КИРОВЕ

Форма входа

Реклама

Арм. праздники

Праздники Армении

Погода

Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Вес мир

free counters